Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չկարողացավ հաղթել Ուելսին

Սպորտ
27a78efeb4ddaad8e6335777e1256f65

Ֆուտբոլի Եվրոպայի 2013 թ երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ուելսի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների թիմին:

Հանդիպման առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գրավել դարպասը: Ընդմիջումից հետո երիտասարդ ֆուտբոլիստները նույնպես անարդյունավետ գործեցին: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0, ինչը ավելի ձեռնտու է խմբի առաջատարներ Չեխիայի հավաքականին, որը կորցրած միավորներով ավելի ամրապնդվեց առաջին տեղում:

Մրցաշարային աղյուսակ
                     Խ  Գ    Մ
1. Չեխիա        4 12-1 10
2. Չեռնոգորիա 5 13-6  9
3. Հայաստան   5 6-4   8
4. Ուելս          5 3-4   7
5. Անդորրա     5 0-19 0