Թանգարանը բանկ չի՞ դառնա
Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարան-պատկերասրահի առաջին հարկի սրահների նկարները և այլ ցուցանմուշներ տեղափոխվել են երկրորդ հարկ: Առաջին հարկամասը պատով առանձնացվել է և փակ է, իսկ բակում մի ամբողջ մեքենա տուֆ քար կար: Ըստ սոցիալական հարթակներում քննարկումների՝ պատկերասրահի առաջին հարկը Գյումրիի քաղաքապետի որոշմամբ հատկացվել է ինչ-որ կազմակերպության և այն վերանորոգումից հետո ծառայելու է որպես բանկ:
«Շիրակ կենտրոնը» հայտնում է, թե իրենց խոսել են Գյումրիի նկարիչների միության նախագահ Գարիկ Մանուկյանի հետ:
Նա կտրականապես հերքել է երկհարկանի պատկերասրահի առաջին հարկը մեկ այլ նպատակով օգտագործելու մասին լուրը՝ ավելացնելով, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վաղուց խոստացել էր վերանորոգում իրականացնել, և հիմա օգտագործելով ցուցահանդեսների միջև ընկած դադարը՝ ընթանում են նորոգման աշխատանքները: