Արտագաղթը նոր թափ է հավաքել (տեսանյութ)
Արտագաղթը Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկն է։ Ազգային Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011-ի հունվարի մեկից մինչեւ հոկտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել է 829 հազար 412 մարդ, ետ է վերադարձել 737 հազար 264 քաղաքացի։
Գյումրիում արտագաղթը նոր թափ է հավաքել։ Ընտանիքն ընտանիքի ետեւից ընդմիշտ լքում են երկիրը, չունենալով ետ դարձի հույս։ Արտագաղթը հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի։
Գյումրիում բնակվող Գրիգորյանների բազմանդամ ընտանիքը նույնպես կլքի Հայաստանը։ Որոշումն ընդունել է ընտանիքի հայրը՝ 55 ամյա Սամվել Գրիգորյանը։ Ըստ նրա՝ պատճառը սոցիալական դժվար պայմաններն են։ Սամվել Գրիգորյանը տարիներ առաջ արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան եւ միայն վերջերս է վերադարձել տուն, սակայն աշխատանք գտնել նրան չի հաջողվել։ Գործազուրկ հայրը որոշել է նորից բռնել գաղթի ճամբան, այս անգամ՝ ընտանիքի հետ։ Այժմ ննրանք վաճառում են տունն ու գույքը եւ շուտով կլքեն հայրենի Գյումրին։
«Եթե նախկինում կար աշխատանքային միգրացիա հացկացությունը, երբ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին ետ էր վերադառնում, այժմ արդեն այդ նույն քաղաքացիները մեկնում են օտար երկիր եւ որոշ ժամանակ անց՝ կանչում նաեւ ընտանիքն ու հարազատներին»,- ասում է «Երաշխիք քաղաքացիական կենտրոն» ՀԿ համակարգող Ալվարդ Մինասյանը։
Անցած 9 ամիսների ընթացքում Շիրակի մարզից ընդմիշտ հեռանալու որոշում են կայացրել 651 քաղաքացիներ։ Նույն ժամանակահատվածում Հայաստան է վերադարձել 1436 մարդ։ Սակայն ներկայացվող տվյալներն անգամ, ըստ Ալվարդ Մինասյանի՝ արտագաղթի իրական պատկերը չեն արտացոլում։
Գյումրիի «Գալա» ՀԸ