Գյուղերը դատարկվում են
«Շատ մեղք են գյուղի կանայք»,- մեկը մյուսի մասին այսպես են արտահայտվում Գեղասարի կանայք, մեկնաբանելով իրենց տղամարդկանց բացակայությունը՝ գյուղից, որ հեռացել են արտագնա աշխատանքների եւ տարիներով մնացել օտարության մեջ:
Գեղասարում գրանցված է 943 մարդ, կեսը տղամարդիկ են, որոնց ճնշող մեծամասնությունը մեկնել են Ռուսաստան: Դվար է մատնացույց անել մի տուն, որի տանտերը կամ որդին տանը լինի: Գնացածներն էլ տեղները պնդացնելուց հետո իրենց մոտ են կանչում գյուղում մնացած ծանոթ-բարեկամ մյուս տղամարդկանց, սրանք էլ իրենց հերթին են գնում ու այսպես շարունակ։
Գեղասարում դպրոցահասակ 97աշակերտ կա, տարեկան միջինը ծնվում է 10 երեխա։ Ինչպե՞ս են ծնվում այդ երեխաները, եթե տղամարդիկ բացակայում են,- հարցին Գեղասարի գյուղապետը կես լուրջ կես կատակ պատասխանել է՝ «Հենց որ գալիս են արտագնա աշխատողները... այդ պահից իննը ամիս հաշվի էլի, այ էդ ժամանակ է լինում»:
Գյուղի ղեկավարին սակայն մտահոգում է, որ 25-30 ընտանիք ընդմիշտ հեռացել են գյուղից, սակայն ընտանիքներից ոմանք իրենց ծնողներին հետները չեն տարել՝ թողել են գյուղում միայնակ: Իսկ նրանք թեպետ գիտեն, որ իրենց երեխաները էլ գյուղ չեն վերադառնա, սակայն աչքները մեկ է՝ ճամփին է:
Ալավերդու «Անկյուն+3»ՀԸ