Ալավերդիում տրանսպորտը թանկացել է
Ալավերդիում 3-րդ համարի քաղաքային ավտոբուսներն այսօրվանից ուղեւորներին կփոխադրեն նոր սակագնով, նախկին 70-ի փոխարեն, նրանցից կգանձվի 100 դրամ ուղեւորավարձ:
Թեւե թանկացման մասին նախազգուշացումն արդեն մի քանի օր է փակցված է եղել ավտոբուսներում, միեւնունն է, ուղեւորներին այդ նորությունը տհաճ անակընկալի է բերել:
Թանկացել է նաեւ 5-րդ համարի եւ Ակներ- Սարահարթ երթուղայինների ուղեւվարձը:
Տրանսպորտի համար տնտեսած երկու երեք հարյուր դրամն արդեն մեծ շռայլություն էր ալավերդցիների համար, իսկ նոր սակագինը նրանց ուղղակի շփոթության մեջ է գցել: Շատերը որոշել են աշխատանքի գնալ ոտքով եւ գումար տնտեսել:
«Քարափ տրանս» ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանն ասում է, որ ուղեւորավարձի թանկացումը նախատեսված էր դեռեւս երկու ամիս առաջ, երբ քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովին ներկայացվել են մրցութային փաթեթներ: Տնօրենի խոսքերով, իրենք ամեն ինչ արել են սակագինը նույնը թողնելու համար, սակայն վառելիքա-քսուկային նյութերի եւ պահեստամասերի թանկացումներն այլ ելք չեն թողել:
Ալավերդիի «Անկյուն գումարած 3» ՀԸ