Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամրագոտին էլ չի փրկում

Մարզեր
42b8c3913e7de7a9341b71cd21cce2c4

Ավտովթարների թիվը Շիրակի մարզում նախորդ տարիների համեմատությամբ աճել է։ Ավելացել է նաեւ ավտովթարների հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիների թիվն ու կրած նյութական վնասների ցուցանիշը։ Այս տարվա անցած 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 93 պատահար, զոհվել է 10, վիրավովել 131 քաղաքացի։

Մարզի ճանապարհատրանսպորտային պատահարների առյուծի բաժինը ընկնում է Գյումրիին։ 93-ից 40 պատահարը եղել է այստեղ, որի հետեւանքով զոհվել է 6 եւ վիրավորվել 49 քաղաքացիներ։

Ի՞նչն է պատահարների հիմնական պատճառը հարցին, Գյումրիի բնակիչների մեծ մասը նշել են երիտասարդների վարորդական իրավունք չունենալը, կամ թանկ մեքենաներով արագ վարելը։ «Փողը տալիս են, պրավան վերցնում»,- մեկնաբանում են նրանք։

Շիրակի Մարզի ճանապարհային ոստիկանության պատասխանատուն, սպա Մուրադ Ավետիսյանը հավաստիացնում է, որ ավտոպատահարների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե վարորդները անվտանգության գոտիները չամրացնեին։

«Ցայգ» ՀԸ