Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Բլեֆ»․ «Բոհեմ» թատրոնը նոր կատակերգություն ներկայացրեց

Ամուսինները որոշում են արագ ու հեշտ գումար աշխատել։ Ծրագիրն իրագործելու համար նրանք կնոջ են առևանգում՝ հարազատներից գումար ստանալու ակնկալիքով։ Ծրագրերը, սակայն, նախատեսվածի նման չեն դասավորվում։
 
«Բոհեմ» թատրոնում տեղի ունեցավ նոր՝ «Բլեֆ» կատակերգության պրեմիերան։  
 
Գլխավոր հերոսին մարմնավորում է Արտյոմ Կարապետյանը։ Պրեմիերայից առաջ դերասանը լարվում էր, ասաց՝ ներկայացման ձևաչափով բեմում շատ քիչ է եղել, ավելի հաճախ ֆիլմերում է նկարահանվել։
 
«Այս ամիսների ընթացքում հազար բան փոխվեց, բայց այդ ամենի միջով արժեր անցնել եւ մեր ուզած արդյունքը ստանալ։ Մեր թիմից խուճապի մեջ ընկնողը ես եմ: Խաղընկերներս թատերական մեծ փորձ ունեն, եւ իմ ամբողջ հույսն այն է, որ ինձ կօգնեն»։
 
Դերասանի խոսքով՝ նախագիծը հիանալի պահի իրականություն դարձավ։ 
 
«Այս տարի ձմռանը նկարահանվում էի մի ֆիլմում, որտեղ ծանոթացա Նարեկ Դուրյանի հետո և մի քանի օրից ստացա այս ներկայացման հրավերը, ինչը շատ ուրախալի էր»,- ասաց նա։
 
Պիեսի հեղինակ եւ բեմադրիչ Գարիկ Միրզոյանն էլ նշեց՝ մտադրություն է ունեցել ֆիլմ նկարահանել, սակայն հետո այն դարձրել է ներկայացման սցենար, որում անընդհատ անակնկալ զուգադիպություններ են լինում։
 
Ներկայացման դերերում հանդես են եկել Արտյոմ Կարապետյանը, Ագնեսա Շահնազարյանը, Քնարիկ Զաքարյանը, Տաթև Պետրոսյանը, Արփինե Իսրայելյանը։
 
Ներկայացման պրոդյուսերը Քրիստինա Հովհաննիսյանն է։