Բացել լրահոսը Փակել լրահոսը
846378471_2905072023186514_2941184255223686449_n
A A
Պաշտոնական

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ավիացիայի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։

Դավիթ Խուդաթյանը վերահաստատել է Միացյալ Թագավորության հետ գործնական և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։

Կողմերն ընդգծել են Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների հաջող իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորմանը։