A
A
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
Եվրոպայում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի
Կլիմայական վտանգների թվում են եղանակային ծայրահեղ երևույթները, ջրհեղեղներն ու ծովի մակարդակի բարձրացումը։ Այս գնահատականը ներկայացրել են EDHEC կլիմայի ինստիտուտի հետազոտողները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածական տվյալների բազայի նկատմամբ կիրառելով կլիմայական ռիսկերի քանակական գնահատման մեթոդաբանություն։
Վտանգը սպառնում է ոչ միայն հայտնի պատմական կենտրոններին և ափամերձ հուշարձաններին։ Կլիմայի փոփոխությունն ազդում է մշակութային ենթակառուցվածքների ավելի լայն շրջանակի վրա՝ եկեղեցիներից ու գրադարաններից մինչև թանգարանային հավաքածուներ։ Բարձր խոնավությունը նպաստում է բորբոսի առաջացմանը, ջերմաստիճանի տատանումներն արագացնում են նյութերի քայքայումը, իսկ ծայրահեղ շոգը, հրդեհները, ջրհեղեղներն ու սողանքները լրացուցիչ վտանգներ են ստեղծում շենքերի և արվեստի գործերի համար։
Խնդիրը վերաբերում է նաև Համաշխարհային ժառանգության ցանկում չընդգրկված մշակութային օբյեկտներին։ Օրինակ՝
ԱՄՆ-ում արվեստի թանգարանների ղեկավարների 35%-ը հայտնել է, որ իրենց հաստատություններն արդեն վնասներ են կրել կլիմայական ազդեցություններից, իսկ կեսը մշակել է այդ վտանգներին արձագանքելու հատուկ ծրագրեր։
Ֆրանսիայում Լուվրը շուրջ 250 հազար արվեստի գործ է տեղափոխում Լիևենի պահպանության կենտրոն՝ նաև հավաքածուների՝ ջրհեղեղներից վնասվելու ռիսկը նվազեցնելու նպատակով։
Կլիմայի փոփոխությունը սպառնում է ոչ միայն շենքերին ու արվեստի գործերին, այլև դրանց ստեղծման համար անհրաժեշտ նյութերին։ Օրինակ՝ իտալական Դոլոմիտներում գտնվող Վալ-դի-Ֆիեմմե հովտի եղևնիները, որոնց փայտն ավանդաբար օգտագործվել է Ստրադիվարիուսի
ջութակների պատրաստման համար, տուժում են ջերմաստիճանի բարձրացումից և վնասատուների տարածումից։