Կեղտաջրերի մաքրման կայանի տերը կփոխվի
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 246 մլն 342 հազար 131 հարյուր դրամ ընդհանուր արժեքով կեղտաջրերի մաքրման կայանը կնվիրեն «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: Հիշեցնենք, որ կայանը Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայանը։ Քանի որ նշված կառույցը հանդիսանում է ջրային կառույցն եւ դրա շահագործումն իրականացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից, ուստի անհրաժեշտ է նշված գույքը հանձնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Նախագիծը ներկայացված է Երեւանի ավագանու նիստում։ Հիշեցնենք, որ ջրերի մաքրման լոկալ կայանը կառուցվել է 2024 թ-ին։ Այն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում։ Ծրագրի հիմնական նպատակն է զտել Գետառի ջրերը, որպեսզի կեղտաջրերն ու կուտակված աղբը չհասնեն Հրազդան գետ եւ Երեւանյան լիճ։