Բացել լրահոսը Փակել լրահոսը
_13A2067
A A
Պաշտոնական

Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

 

Վարչապետին են ներկայացվել կատարված և ընթացիկ աշխատանքները։ Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան։

 

Երկրի ղեկավարը շրջել է համաժողովի ընթացքում անցկացվելիք քննարկումների և միջոցառումների սրահներով, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։