Բացել լրահոսը Փակել լրահոսը
785837017_928573760306421_8414685862501504029_n
A A
Պաշտոնական

Չեխիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Այսօր Չեխիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Պրահայի ամրոցում, տեղի է ունեցել պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հայաստանյան պատվիրակության կազմում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
 
Դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել է նաև նախարար Խուդաթյանը։