A
A
ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության խորհուրդը դեսպանների մակարդակով այսօր համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո:
Ինչպես նշված է Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում, այդ միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը:
Խորհուրդը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը առանց փոփոխությունների՝ ճանապարհ հարթելով կարգավորումների արագ ընդունման համար։
Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերյան լիագումար նիստում իր դիրքորոշումը կարտահայտի այս կարգավորումների վերաբերյալ, ինչից հետո Խորհուրդը պետք է հավանություն տա, և կարգավորումը կընդունվի՝ ուժի մեջ մտնելով ԵՄ Պաշտոնաթերթում հրապարակման հաջորդ օրը: