Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000134362
A A
Քաղաքականություն

Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ - ի հետ բանակցությունները սկսելուն

 Նախնական տվյալներով` Իսլանդիայի քաղաքացիները հանրաքվեում մերժել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկը, հաղորդում է Ռոյթերսը։

Քվեարկությունը վերաբերում էր ոչ թե ԵՄ անմիջական անդամակցությանը, այլ Բրյուսելի հետ անդամակցության բանակցությունները վերսկսելուն։ 

«Ոչ»-ի կողմնակիցները պնդում էին, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը կարող է վտանգել երկրի ինքնիշխան վերահսկողությունը ձկնորսական ջրերի և ռեսուրսների նկատմամբ՝ Իսլանդիայի տնտեսության առանցքային ոլորտներից մեկում։