Բացել լրահոսը Փակել լրահոսը
841fb74a-ed38-4f6a-970c-0e85a8659bd2_w1597_n_r1_s_s
A A
Հասարակություն

Նեպալում և Տիբեթում տեղի ունեցած ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 750-ի

Նեպալում և Տիբեթում անցած շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով կիրակի օրը զոհերի թիվը հասել է 750-ի, իսկ 3044-ը անհետ կորած են համարվում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են իշխանությունները:

Ուրբաթ օրվանից ի վեր փրկարարական աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են վատ եղանակի պատճառով:

Կարմիր խաչի գնահատմամբ աղետից տուժել է ավելի քան 90,000 մարդ։