Բացել լրահոսը Փակել լրահոսը
794338
A A
Պաշտոնական

Անկարայում Ուկրաինայի դեսպանին կանչել են ԱԳՆ

Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Սև ծովում թուրքական երկու նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ 

Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն՝ օգոստոսի 26-ին Տուապսեի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերության կողմից շահագործվող Lider Bordo Mavi առևտրային նավը։ Հաջորդ օրը թիրախավորվել է նաև այն քարշակելու համար ուղարկված L Kocatepe նավը։

Հանդիպման ընթացքում Ուկրաինայի դեսպանին ներկայացվել է հարձակումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։ Անկարան ընդգծել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։