Կաթողիկոսը եւ եպիսկոպոսները կարող են չմասնակցել դատական նիստերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ 6 եպիսկոպոսների գործը քննող դատավոր Սերժ Ռուշանյանը թույլատրեց հոգեւորականներին չմասնակցել դատական նիստերին։ Նա գործի վարույթը ստանձնել էր այն բանից հետո, երբ դատավոր Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստի ընթացքում ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։
2026 թվականի հունվարի 15-ին Արման Վոլոդիայի Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցադիմում էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Այսօր գործով տուժող Արման Սարոյանը միջնորդեց դատական նիստը դռնփակ անցկացնել։