Բացել լրահոսը Փակել լրահոսը
430f63ef-8741-4bc5-8dd4-bd77b9e9b88f
A A
Պաշտոնական

Մակունցը և Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ: Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձրաստիճան այցերի կազմակերպման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի Հայաստան–Արգենտինա կապերի ընդլայնմանն ու համագործակցության օրակարգի առաջմղմանը։