Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ 1
A A
Պաշտոնական

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, մահացածը ծառայության մեջ չէր․ ՊՆ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով զինվորի մահվան մասին շրջանառվող լուրերին։ 

«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է  ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,- ասվում է հայտարարությունում։