Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոչարյան Ռոբ 682 (1)
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

«Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»,- հայտնել են Քոչարյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան խուզարկություններ են ընթանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։