Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կալանավորվել
A A
Պաշտոնական Հասարակություն

Երկու քննիչների ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանն ու ևս մեկ մեղադրյալ կալանավորվել են

Երկու քննիչների ծեծի ենթարկելու մեջ կասկածվող ոստիկանն ու նույն գործով ևս մեկ մեղադրյալ կալանավորվել են,  հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ քննիչները խոշտանգել են Ոստիկանության ծառայողի։ Քննչական կոմիտեն հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ Ոստիկանության այդ ծառայողը անցնում է քրեական վարույթով և մեղադրվում է իր ազգակիցների հետ երկու քննիչների ծեծելու մեջ։