Բացել լրահոսը Փակել լրահոսը
dairy_hu14f7280bbd10510dd9d60809aae0cf23_26868_800x600_fill_q75_box_center (1)
A A
Պաշտոնական

Վարույթ է հարուցվել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ

Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։
 
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ ⚖️
Նրանցից հինգը՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ներն ընդունել են արձանագրված խախտումները։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։ 💰
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է համապատասխանաբար 5.4%, 15% և 25.5%, 18%, 1%, 0.9% այն դեպքում, երբ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն պետք է կազմի առնվազն 50%։ 🧪📉
🧀🥛Դրանք են՝
✓ «Մոտկոր» անվանումով, ✓ «Ամասիա» ապրանքային նշանով՝ «Չանախ» անվանումով, ✓ «Tasty Cheese» ապրանքային նշանով,
✓ «ԱԹ-ԱՌԱՏ» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով,
✓ «EJMIATSIN Kat» ապրանքային նշանով, «Ընտանեկան» անվանումով, 18% յուղայնությամբ և ✓ «Հին Ապարան» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։
Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։