Բացել լրահոսը Փակել լրահոսը
2142
A A
Պաշտոնական

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին

«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է
🚨 «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։ ⚖️
🧪 Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։ ❗
📌 Այդ արտադրատեսակներն են՝
🥃 «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,
🥃 «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,
🥃 «ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40% ։
⚠️ Տնտեսավարողի վարքագիծը որակվել է որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ՝ վերջինիս նկատմամբ նշանակելով տուգանք։ 💰
🛑 Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում՝ գրավոր հետ կանչել։


Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով