Գյումրեցիները չեն արձագանքում մարդահամարին
3 օր է մնացել հաշվարարներին, որպեսզի ավարտեն հոկտեմբերի 12-ից Հանրապետությունում սկսված մարդահամարի անցկացման գործընթացը։
Շիրակի մարզում ձեւավորվել են 17 մարդահամարային տեղամասեր։ Վիճակագրական վարչության տվյալներով, տեղամասերում հաշվառման աշխատանքները հիմնականում ավարտվել են, սակայն հաշվարարներն ասում են, որ իրենց առջեւ բազմաթիվ փակ դռներ են եղել։
Հաշվարարները ամեն փակ դուռը բախել են ամենաքիչը 4 անգամ, սակայն անօգուտ` բնակիչները դռներն այդպես էլ չեն բացել։
Հարեւանների, համատիրությունների միջոցով թեպետ զգուշացնում են չհաշվառված ընտանիքներին, որ այցելեն թաղամասը սպասարկող մարդահամարային տեղամաս ու հաշվառվեն, սակայն արձագանքներ գրեթե չեն լինում:
Բնակչությանը հատկապես կասկածելի է թվում հարցաթերթիկներում ներառված հարցերը, մասնավորապես՝ նեղ անձնականի, կրոնական դավանանքի, սոցիալական վիճակի մասին։
Գյումրիի «Գալա» հեռուստատեսություն