Բացել լրահոսը Փակել լրահոսը
G18EVkvKsToFcTIxUaUeOdm7OTLDejY77HCH3De9
A A
Քաղաքականություն

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Մոսկվայում երկրի դեսպանին։ Այդ մասին նշված է Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության մեջ։ 

Որոշումը պայմանավորված է Մոլդովայի տարածքում հարվածային անօդաչու թռչող սարքի կործանման միջադեպով, որի համար Քիշնևը պատասխանատու է համարում Ռուսաստանին։ Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է միջադեպը։ 

«Այս միջադեպը Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է և վտանգի է ենթարկել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մոլդովան դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և դրա հետևանքները մեր երկրի ու ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշված է հայտարարության մեջ։