Բացել լրահոսը Փակել լրահոսը
763119948_1511403854364328_822810753329775973_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները

Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով տեղակալ Քեյթ Դիլոնին և պետքարտուղարի մասնագիտական և մշակութային փոխանակումների հարցերով փոխտեղակալ Շենոն Սպրենգերին։
 
Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններում համատեղ նախաձեռնությունների կարևորությունը՝ նպատակ ունենալով բացահայտել նոր հնարավորություններ և ամրապնդել առկա գործընկերությունը։