Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-08-04_18-38-53
A A
Պաշտոնական

Իրազեկում. Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ: