Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեխնիկան՝ մաշված, բերքը՝ թանկ

Մարզեր
4a077987f2750e35708cbe45f6e29010

Միայն գյուղտեխնիկայի մաշվածության պատճառով, ամեն տարի բերքահավաքից շուրջ 2 միլիարդ դրամի կորուստ է գրանցվում, փաստում են Շիրակի մարզի գյուղատնտեսները։ Ըստ նրանց, մարզի 300 կոմբայիներից 70-ը շարքից դուրս են եկել, մնացածն էլ այնքան մաշված են, որ բերքի 20 տոկոսը չի ամբարվում, մնում է դաշտերում։

Մի քանի ամիս առաջ Հայաստանի կառավարությունը ընդունեց Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհների հաշվին ստացված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման որոշում, ըստ որի՝ վարձակալներին եւ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին հնարավորություն կտրվի ձեռք բերել գյուղտեխնիկա։

Շահույթից ստացված գումարի շուրջ 22 մլն դրամը որոշել են տրամադրել գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը։ Թե ի՞նչ արդյունքներ կգրանցվի այդ գումարը ներդնելուց հետո, ցույց կտա ապագան։ Նշենք, որ Հայաստանում այժմ գոյություն ունի շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն եւ 430 հազար հեկտար մշակովի հող։

Գյումրիի Գալա հեռուստաընկերություն