Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-33x0wh-1854x1080z-0.4241
A A
Պաշտոնական

Փրկարարները քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ

Հուլիսի 28-ին՝ ժամը 14։50-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում երկու քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  Փրկարարները քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։