Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (1)
A A
Քաղաքականություն

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը:

«Ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը։ Հաստատվել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման երկուստեք տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: