Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան4
A A
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

Նա պարզաբանել է, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին այսօր ավելի վաղ էր հայտնի դարձել։

Նա հավելել է, որ այսօր Գագիկ Ծառուկյանի հետ 2 առերեսում է տեղի ունեցել։ Փաստաբանի խոսքով՝ սպասում են նոր գործողությունների։