A
A
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: