Բացել լրահոսը Փակել լրահոսը
01KXSZJFAY6TY6V18D9S80MY63-large
A A
Հասարակություն

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհեր

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում յոթ մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, այսօր հայտնել է տարածաշրջանի նահանգապետը։

Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում գտնվող տարբեր թիրախների՝ հայտարարելով, որ դրանք պատասխանն են Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքի դեմ ավելի քան չորս տարի շարունակվող հրթիռակոծություններին և հարձակումներին։

«Գիշերային հերթափոխի 7 աշխատակիցներ զոհվել են, երբ հակառակորդի ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին», - հայտարարել է Տամբովի շրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել Կոտովսկ քաղաքում, 24 մարդ վիրավորվել է», - հավելել է նա։

Ռուսական Wildberries ընկերությունը հայտարարության մեջ հայտնել է, որ հարձակման են ենթարկվել իր լոգիստիկ համալիրները Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։

«Տամբովի շրջանում գտնվող օբյեկտում բռնկված հրդեհը մեկուսացվել է, իսկ Էլեկտրոստալում հրշեջները դեռ շարունակում են աշխատանքները», - հայտնել է ընկերությունը։