Բացել լրահոսը Փակել լրահոսը
748864184_122193640976790827_3663176777887883585_n
A A
Պաշտոնական

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.
 
 
Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
 
Այս պահին Ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
 
ՀԷՑ ՓԲԸ