Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետապնդողների թվում

Սպորտ
a5a3117934e09641886d4bc831b8c1d6

Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնությանը մասնակցող Հայաստանի երկու շախմատիստները առայժմ առաջատարներին հետապնդողների թվում են գտնվում:

Հինգ տուրից հետո, մեր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը վաստակել է 4 միավոր եւ կիսում է 3-10-րդ տեղերը: Նա մրցաշարի երկու առաջատարներից ետ է մնում 0,5 միավորով: Միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը 2,5 միավորով գտնվում է 36-րդ տեղում:

Ինդոնեզիայի բաց առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: