Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի առաջնությունից՝ 7 մեդալ

Սպորտ
a1264543ad30062109504c4dd79b8a5e

Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-ից 16-ն անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունից հայրենիք կվերադառնա 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներով:

Երիտասարդներից՝ բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ և Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ: Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ նաև մեր միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաև պատանիների առաջնությունում հանդես եկող, 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը:

Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, իսկ պատանիներից Գրիգոր Մխիթարյանը, ով 2010 թ. Աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը և նվաճեց հերթական ոսկե մեդալն ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։