Բացել լրահոսը Փակել լրահոսը
d500713b-1672-4a87-a36d-5763a715e6f9
A A
Պաշտոնական

Անընդունելի է Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս նրա նկատմամբ անհարկի և անհամաչափ ուժի գործադրումը․ հայտարարություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան-ի հայտարարությունը․

ՔՀԿ-ները հայտարարություն են տարածել քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ։

 
2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հուլիսի 7-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը։
⚖️ Ընդգծում ենք, որ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած վարքագիծ պետք է քննվի օրենքով սահմանված մեխանիզմների շրջանակում՝ ապահովելով վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։
Միաժամանակ, իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, անհրաժեշտ և համաչափ՝ բացառելով քաղաքական ազդեցությունն ու երաշխավորելով հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։
❗ Անընդունելի և դատապարտելի ենք համարում Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս ԱԱԾ դիմակավորված և զինված ծառայողների կողմից նրա նկատմամբ անհարկի և անհամաչափ ուժի գործադրումը այն պայմաններում, երբ նրա կողմից դիմադրություն չէր ցուցաբերվում։
📢 Պահանջում ենք՝
▪️ հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ զերծ մնալ դատական և իրավապահ մարմինների վրա ոչ իրավաչափ ազդեցությունից,
▪️ Քննչական կոմիտեից և Դատախազությունից՝ ապահովել անկախ, արդյունավետ և անաչառ քննություն,
▪️ երաշխավորել վարույթում ներգրավված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը,
▪️ քննություն նախաձեռնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժի գործադրման դեպքով և պատասխանատվության ենթարկել ներգրավված անձանց,
▪️ իրավապահ մարմիններից՝ բացառել ոչ իրավաչափ, անհարկի և անհամաչափ ուժի կիրառումը։