Բացել լրահոսը Փակել լրահոսը
736154099_1982290962413453_8121321686645742374_n
A A
Պաշտոնական

Այդ օրը սարերի հետևում չէ․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«Քիչ առաջ հրապարակված խայտառակ որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը։ Հանդես գալով որպես ՔՊ-ի կամակատար՝ ՍԴ-ն հերթական անգամ սպասարկեց գործող իշխանության քաղաքական օրակարգը։
 
Թվում է՝ Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն վերջին ինստիտուտը, որը կպաշտպաներ Սահմանադրության գերակայությունը, կկանխեր իշխանության կողմից իրավունքի խեղաթյուրումը և կապահովեր սահմանադրական հավասարակշռությունը։
 
Սակայն ականատես եղանք որքան ցավալի, նույնքան էլ՝ կանխատեսելի հանգուցալուծման: Սահմանադրական դատարանը կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան։
 
Երկրում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության ամբողջական ուզուրպացիայի, ինչն արձանագրվեց ՍԴ որոշմամբ։ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ»։