A
A
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ-ի պարզաբանումը
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել: ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային:
«Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:
Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային»,- ասված է հաղորդագրությունում: