Բացել լրահոսը Փակել լրահոսը
735945449_1449901553840892_1687916878353422864_n
A A
Պաշտոնական

Հացի թխման տեղամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մագնոլիա» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում («Օքսիջեն» (Oxygen) Երևան, Մաշտոցի 42/6) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
 
- սննդի կառույցի՝ հացի թխման տեղամասի առաստաղը, պատերի որոշ հատվածները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
 
- հացի թխման տեղամասի աշխատանքային սեղանների մակերևույթները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ հացի թխման տեղամասի գործունեությունը:
 
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: