A
A
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ։
ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։
Առաջինը՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է։ Անցնում ենք գործնական փուլ․ դիմելու ենք միջազգային գործընկերներին, ստանալու ենք առաջարկները և ընտրելու ենք այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։
Շնորհակալություն Կառավարությանը՝ այս կարևորագույն ներդրումային փաթեթով Երևանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար։