Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-06-30_14-00-26
A A
Հասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա, որը  հիմնված կլինի նախկին Հարավսլավիայում կիրառված համագործակցության մոդելի վրա։

Քեթրին Բոմբերգերն  այդ մասին ասել է «Անհայտ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ տվյալների բազան կարևոր նշանակություն կունենա պետական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, Ադրբեջանի կառավարության և անհայտ կորածների ընտանիքների միջև կապերի զարգացման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։