Բացել լրահոսը Փակել լրահոսը
732747451_2700120220382097_6595350746778284530_n
A A
Պաշտոնական

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ հունիսի 25-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։

🏢Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ինչպես Կացարանի շենքային, այնպես էլ ապաստան հայցող անձանց կենցաղային պայմաններին և նրանց իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին՝ կարևորելով վերջիններիս արժանապատիվ կեցության ապահովումը։

🗣️ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույցներ են ունեցել ապաստան հայցող անձանց հետ։

📌Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են սննդի ապահովման, գերբնակեցվածության, ջրամատակարարման, գազամատակարարման, խոնավության և սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներ։ Արձանագրվել է նաև, որ Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

👧👦Ուսումնասիրվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը։ Մասնավորապես, արձանագրվել են անհրաժեշտ կենսապայմանների, առողջության պահպանման և զարգացմանն ուղղված ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Կացարանում բնակվող երեխաներից մեկն ունեցել է կրթական գործընթացում ընդգրկվելու խնդիրներ։

🏗️Դեռևս 2023 թվականից կառուցման փուլում գտնվող՝ Աբովյան քաղաքում տեղակայված նոր շենքը մինչ օրս չի հանձնվել շահագործման։
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Հատուկ կացարանի» շենքային պայմանների անբարենպաստ լինելու խնդրին։ Պաշտպան Անահիտ Մանասյանն այս հարցը հատուկ ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 և 2025 թվականների տարեկան հաղորդումներում՝ կարևորելով նոր շենքի հնարավորինս սեղմ ժամկետում շահագործման հանձնելու անհրաժեշտությունը։

📨Արձանագրված խնդիրները՝ համապատասխան լուծումներ գտնելու պահանջով, կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։

⚖Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև «Հատուկ կացարանում» նրանց բնակության պայմանների բարելավման համակարգային հարցերը։