«1000 օր»․ Շերմանն ու Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսում պահանջել են ազատ արձակել հայ պատանդներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրել են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000-րդ օրվա կապակցությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին մասնակցել է Արամ Համբարյանը։ Հատկանշական է, որ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։ Ասուլիսի ընթացքում քննարկվել են նաև 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ այլ օրենսդրական առաջարկներ։ Մամուլի ասուլիսի խորագիրն էր՝ «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա»։