Նոր տրոլեյբուսներն անհատույց կօտարվեն
Աջակցիր «Ա1+»-ին4 մլրդ 326 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ ձեռք բերված 45 հատ YUTONG ZK6128BEVG մակնիշի տրոլեյբուսները սեփականության իրավունքով անհատույց կօտարվի «Երեւանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Չզեկուցվող հարցն ընդգրկված է Երեւանի ավագանու այսօրվա նիստում։ Տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում հնարավորություն կստեղծվի կանոնավորելու ներհամայնքային ուղեւորափոխադրումների գործընթացը, զգալիորեն բարելավելու ուղեւորների սպասարկման վիճակը եւ որակը:
Ավագանին հաստատելու է նաեւ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված երկու միլիարդ ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` երկու միլիարդ դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 200 հազար հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ տասը հազար դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանվելու է 18 միլիարդ հարյուր 88 միլիոն 380 հազար դրամ, որը կազմում է 1,818,838 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր: