Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ Ղազինյանը զրկվել էր անձեռնմխելիությունից, փաստաբան Արամ Վարդևանյանը մանրամասնել էր է պատճառը։
Հունիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել էին ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ: