Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-06-16_19-31-30
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը

Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:30-ին։