Բացել լրահոսը Փակել լրահոսը
2099217067_0_0_3059_1721_1920x0_80_0_0_22345911830660b783d2a48f5048fcea.jpg
A A
Քաղաքականություն

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը կարող է նոր դռներ բացել, այսօր Մոսկվայում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Հաքան Ֆիդանը` նշելով . - «Հարաբերությունների կարգավորման գործընթացը գոհացնում է մեզ»։

«Այդ երկրների միջև, ըստ էության, խաղաղություն է հաստատվել և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը գործնական դրսևորումներ են ստանում», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանը նաև պնդել է, որ Անկարայում վստահ են՝ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծվեն՝ «հարևան, տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ»։ «Այս առումով խիստ կարևոր է 3+3 ձևաչափը», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։