Բացել լրահոսը Փակել լրահոսը
722910121_981645881500903_3898303815818551205_n
A A
Պաշտոնական

Վարորդական իրավունքի վերականգնման դեպքում կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով․ ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է նախագիծը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։
 
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։
 
Ներկայացնելով նախաձեռնությունը՝ Արփինե Սարգսյանը շեշտել է․
 
1️⃣վարելու իրավունքից զրկված վարորդները զրկվել են օրինաչափ կերպով՝ Պարեկային ծառայության աչալուրջ ծառայության արդյունքում,
2️⃣ՆԳ նախարարությունը շարունակելու է խիստ վերահսկողությունը թե՛ վարորդական իրավունքի տրամադրման, թե՛ Պարեկային ծառայության գործունեության շրջանակում, և որևէ կոմպրոմիսային լուծում չի նախատեսվում,
3️⃣կարգավորումը վերաբերում է բացառապես մոդելի փոփոխությանը և նպատակ ունի երթևեկություն վերադարձող անձին տրամադրել անհրաժեշտ հնարավորություններ՝ միաժամանակ ապահովելով բավարար վերահսկողական և հակակշռող մեխանիզմներ՝ նրա վարքագիծը պատշաճ գնահատելու համար․ չարաշահումների դեպքում անձը կրկին դուրս կբերվի երթևեկությունից, և նրա նկատմամբ կկիրառվի ավելի խիստ գործիքակազմ։
Նախարարը նաև ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը ցանկացած փոփոխությունից հետո շարունակելու է մոնիթորինգը։ Եթե կիրառման ընթացքում արձանագրվի, որ կա լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն, նախարարությունը կշարունակի կատարելագործել համակարգը։
Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։