A
A
Սև ծովից ակտիվ ցիկլոն է գալիս, անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում հունիսի 14-16-ին՝ կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով»,–ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
.png)